«Opel»-ը «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ գործող «MAX» բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները վիրավորին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վրաերթի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- հայտնում է shamshyan.com:
Հարակից հրապարակումներ`
- Արարատում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխաներին
- Գեղարքունիքի մարզում. «Վազ 2115»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է
- Երեք վրաերթ Երևանում՝ մեկ օրվա ընթացքում․ 3 անձ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը՝ անչափահաս. Գոռ Աբրահամյան