Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է». ՀՀ երրորդ նախագահ գրասենյակ
Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ «երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատև ուղևորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ»։
168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես այսօր գրել է հայկական լրատվամիջոցներից մեկը:
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»: