Փիթի և Ջոլիի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Շայլոն, պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Պորտալի տվյալներով, աղջիկը պաշտոնապես ստացել է դատարանի թույլտվությունը՝ իր լրիվ անունից հանելու «Փիթ» մասը։
news.ru-ն գրում է, որ Շայլո Նուվելը կրում էր Ջոլի-Փիթ ազգանունը։ Այժմ դատարանը նրան թույլ է տվել պահպանել միայն Ջոլի ազգանունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Շայլոն, պահանջել է իր ազգանունից հանել «Փիթ» բառը։ 18-ամյակի օրը նա փաստաթղթեր է ներկայացրել դատարան։ Աստղերի չափահաս դուստրը կարող է ինքնուրույն որոշել նման հարցերը։ Դերասանների մյուս երեխաները նույնպես որպես ազգանուն չեն օգտագործում «Փիթ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան