Քենիայում 42 կնոջ սպшնության մեջ կասկածվողը փախել է ոստիկանության բաժանմունքից
Քենիայում չորս տասնյակից ավելի կանանց սպանության մեջ կասկածվողը փախել է Նայրոբիի ոստիկանական բաժանմունքից։ Այդ մասին հայտնում է Citizen Digital-ը։
Հուլիսի կեսերին Նայրոբիի տնակային թաղամասում մի քանի կանանց դիակներ հայտնաբերելուց հետո Քենիայի ոստիկանությունը կալանավորեց մի կասկածյալի։ Ըստ Քենիայի քրեական հետախուզության վարչության պետ Մուհամեդ Ամինի՝ կասկածյալը խոստովանել է, որ երկու տարվա ընթացքում սպանել է 42 կնոջ:
Քոլինս Ջումայսի Հալուշան՝ առնվազն 42 կանանց սպանության գլխավոր կասկածյալը, որոնց մարմինները նետվել են Էմբակասի քաղաքի Կվարի շրջանում, փախել է Նայրոբիի Գիգիրի ոստիկանական բաժանմունքից։
Նշվում է, որ բացի նրանից, ոստիկանությունից փախել են նաև ապօրինի ներգաղթի համար կալանավորված Էրիթրեայի 12 քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին