«Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են «Mercedes G 500»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ
Օգոստոսի 20-ին, ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած «Mercedes G500» և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 20-ին և 21-ին վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
- Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է