Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել 5 հայ շախմատիստները:
Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:
Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 7 միավոր և դարձել Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:
Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 3-4-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Սոնան զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Տիգրան Պետրոսյանը վաստակել է 6.5 միավոր և կիսեց 4-8-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Համլետ Անտոնյանը վաստակել է 6 միավոր և կիսել 6-12-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի Մ10 տարեկանների արագ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
- Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր
- Ալեքս Սահակյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների արագ շախմատի չեմպիոն