Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին վրաերթի է ենթարկել իր ընկերոջը
Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ընկերոջը։ Միջադեպի մասին գրում է Inside Edition-ը։ Կնոջ խոսքով՝ դրանից քիչ առաջ իրենց միջև վիճաբանություն է եղել.
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 30-ամյա Վերոնիկա Գաստը և նրա ընկերն ընտանեկան հոգեբանի հետ հանդիպման գնալիս են եղել, երբ նրանց միջև վեճ է ծագել։ Տղամարդը դուրս է եկել ընկերուհու վարած մեքենայից ու որոշել տուն վերադառնալ։
Սակայն նա չի կարողացել հասնել տուն, գաստը դիտավորյալ վրաերթի է ենթարկել նրան իր մեքենայով: Ոստիկանությունից հայտնել են, որ ամերիկացին վնասել է արմունկը և մի քանի կապտուկներ ստացել։ «Գազետա ռու»-ն գրում է, որ Վերոնիկան ձերբակալվել է և մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության, հարձակման և հանցավոր նպատակներով մեքենայի շահագործման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արարատում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխաներին
- Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
- Դատահոգեբանական փորձագետի պատճառով է Նարեկ Մալյանն անազատության մեջ․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան