Ցավոք՝ Հայաստանը բացակայում է տարածաշրջանում այսօր տեղի ունեցող զարգացումներից. Լարիսա Ալավերդյան
«Բաքու Շոյգուի այցից հետո հայտարարվում է, որ այսպես ասած «Զանգեզուրյան միջանցքը» հանվել է բանակցություններից և դրանից հետո պաշտոնական այցով Ադրբեջան է գնում ուժեղ, միջուկային զենքի քանակով առնվազն ԱՄՆ-ի հետ հավասար պետության նախագահը»,- ասուլիսում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքու կատարած Պուտինի այցին։
Բանախոսը նկատեց, որ Պուտինի այցից հետո հայտարարվում է, որ «Զանգեզուրյան միջանցքը հանվում է բանակցություններից, բայց մնում է կոմունիկացիաների ապաշրջափակումը։
Ալավերդյանը նշեց, որ Բաքվում քննարկվել են լուրջ հարցեր։
Նրա խոսքով, այցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծացնում է իր դերակատարությունը տարածաշրջանում, իսկ Հայաստանի իշխանությունը մեջքով է շրջվել Ռուսաստանին, ինչը սխալ քաղաքականության հետևանք է։
«Այն, ինչ տեղի է ունենում, անշուշտ, ցույց է տալիս որ Հայաստանի ղեկավարությունը ոչ պատահականորեն, կարծես թե գործ չունի անելու։ Այնպես չէ որ ծանրաբեռնված են գործով և հեծանիվով հանգիստ շրջում են։ Ամենեևին՝ ոչ։ Նրանց ասել են՝ դուք հանգիստ մնացեք, ձեր գործը չէ, մենք գիտենք, թե ինչ պետք է տեղի ունենա։
Ես մեծ ցավով եմ ասում, որ Հայաստանը որպես միավոր բացակայում է այսօրվա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից։ Այսօր չկա Հայաստանի ազգային շահերը ներկայացնող սուբյեկտ։
Այն որ Ալիևը և Ադրբեջանն ավելացնում են իրենց գինը որպես տարածաշրջանային սուբյեկտ՝ միաժամանակ զրոյացվում է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ շահերը սպասարկելու համար է, որ Պուտինը գլուխ է խոնհարում այսպես կոչված «շահիդների» քայլուղում. Մհեր Հակոբյան
- Պուտինը նոր հրամանագիր է ստորագել՝ ժանակավոր կացության թույլտվություն տրամադրման մասին
- Պուտինը ներկայացրել է բանակցություններից հետո Ալիևի հետ համատեղ հայտարարության բովանդակությունը
- Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան