Քաղաքական 12:56 20/08/2024 Հայաստան

Լավրովի հայտարարությունն ազդակ էր այն մասին, որ Բաքվում քննարկվել է նաև այս խնդիրը. Քաղաքագետը՝ Պուտին-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով Բաքվում էր։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններից հետո համատեղ հայտարարություն արեցին, որտեղ, բնականաբար, Հայաստանին անդրադարձ կար։ 

Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ՝ կոնկրետ այս շրջանում Պուտինի՝ Բաքու այցի, Հայաստանին վերաբերող հայտարարությունների մասին։

Արա Պողոսյան-Այս այցելությունը Բաքու բավականին հետաքրքիր և կարևոր էր հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական  իրավիճակի և ուկրաինական՝ ռազմական գործողությունների ծավալումը դեպի Ռուսաստան՝ Կուրսկի մարզ, համատեքստում։ Այս իմաստով տպավարությունն այն է, որ Ռուսաստանը փորձում է Հարավային Կովկասում նոր ձևավորվող կոնֆիգուրացիայում, այնուամենայնիվ, լինել մասնակից, հաղորդակից, թույլ չտալ, որպեսզի այն դուրս գա իր վերահսկողությունից։

Կարծում եմ՝ այս այցելության հիմնական նպատակներից մեկն այն էր, որ հաջորդիվ գործողությունների ընթացքում, երբ  Ռուսաստանն ամբողջովին լծված կլինի պատերազմական գործողություններով և Կուրսկի մարզն ազատագրելու օպերացիաներով, այդ ընթացքում տեղի չունենան այնպիսի իրադարձություններ, որոնք կվնասեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրություններին Հարավային Կովկասում։

Հաջորդ մտահոգությունը, որը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար, այն է, որ գործընթացները կարող են լինել այնպիսին, որ դուրս գան իր վերահսկողությունից և, այնուամենայնիվ, տարածաշրջանում հաստատվեն արևմտյան պետությունների ազդեցությունը։ Այստեղ հատկապես եռակողմ հայտարարության այս կամ այն կերպով հղում կատարելը խոսում է  այն մասին, որ Ռուսաստանը ձգտում և ձգտելու է  դերակատարում ունենալ, և եթե կոմունիկացիաներն ապագայում բացվեն, այդ կոմունիկացիաների վրա ինչ-որ ազդեցություն կամ վերահսկողության լծակներ ստանալ, որի պարագայում իր տեղը Հարավային Կովկասում ապահոված կլինի։ Հակառակ դեպքում Ռուսաստանում հասկանում են, որ գործընթացների այլ տրամաբանության պարագայում ինչ-որ պահից սկսած այլևս տարածաշրջանում անելիք չի ունենալու, մասնավորապես, եթե դիտարկելու լինենք հայ-ադրբեջանական հարաբերությունների ծիրում։

Panorama.am-Պուտին-Ալիև համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կար Հայաստանին, մասնավորապես ՌԴ-ն իր աջակցությունն էր հայտնել սահմանազատման, սահմանագծման գործընթացին, խաղաղության պայմանագրի կնքմանը 2020 - 2022 թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Արա Պողոսյան-Մոսկվայից բազմիցս հնչել է, որ պատրաստ է տրամադրել հարթակ, աջակցել սահմանազատման ու  սահմանագծման աշխատանքներին։ Այս ամբողջի մեջ պետք է հասկանալ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, իսկ այն հետևյալն է՝ գործընթացներից դուրս չմնալ, որոշակի ազդեցություն ստանալ այս գործընթացների վրա, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի համոզմամբ և պարտադրմամբ ինչ-որ փուլից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն անցավ երկկողմ մակարդակ, որից հետո արդեն փորձ է արվում այն վերադարձնել բազմակողմ մակարդակի, մասնավորապես արևմտյան պետությունների կամ կենտրոնների հովանավորության ներքո։

Որքանով է սա արդյունավետ,  դեռևս դժվար է  ասել, բայց այս փորձերը կան։ Հիմա Մոսկվան փորձում է Բաքվի վրա ճնշում գործադրելով կամ Բաքվին համոզելով այն վերադարձնել եռակողմ հարթակ, մասնավորապես ռուսական պլատֆորմ, որտեղ Ռուսաստանը կվերականգնի նախկինում ունեցած իր ազդեցությունn այս հարաբերություններին կարգավորման գործընթացի վրա և ինչ-որ պահից հնարավորություն կունենա ուղղորդել կարգավորման գործընթացը գոնե իր համար ցանկալի ուղղությամբ և ոչ թե հակառակը,  որով առաջ էր շարժում մինչ այժմ։

Եթե հաշվի առնենք վերջերս Ադրբեջանի և Հայաստանի կողմից այն հայտարարությունը, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրից կողմերի փոխհամաձայնությամբ դուրս է մնում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, սա թերևս ամենակարևոր հարցերից մեկն է, որն հատկապես աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որի վրա իր ազդեցությունն է փորձում հաստատել Ռուսաստանը, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը։ Պարբերաբար հղում կատարելով եռակողմ հայտարարությանը, մասնավորապես 9-րդ կետին, որը կոմունիկացիաների ապաշրջափակման և Ռուսաստանի սահմանապահ ուժերի կողմից վերահսկողության սահմանման մասին է,  Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ ապահովելու տեսանկյունից, սրանով պայմանավորված, կարծում եմ, Ռուսաստանը շահագրգռված է  հղում կատարել եռակողմ հայտարարությանը, 9-րդ կետին։ Բայց, ըստ էության, թե բարոյական, թե իրավական իմաստով եռակողմ հայտարարությունն արդեն մահացած է և եռակողմ հայտարարության թաղումը կազմակերպել է Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին։

Իհարկե, դրանից ավելի վաղ նկատվում էր, որ եռակողմ հայտարարություն առ ոչինչ է, երբ Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախի Հանրապետությունը, փակվեց Լաչինի միջանցքը, որտեղ կանգնած ռուսական խաղաղապահ ուժերը չցանկացան կամ չկարողացան բացել Լաչինի միջանցքը, որը հենց եռակողմ հայտարարության պահանջներից մեկն էր։

Այժմ ակնհայտ է, որ գոյություն չունի Լաչինի միջանցք, գոյություն չունի իրավաբանական,  աշխարհագրական տեսանկյունից Արցախի Հանրապետություն, որի և Հայաստանի միջև կապը պետք է ապահովեր Լաչինի միջանցքը։

Իսկ եռակողմ հայտարարությանը ֆունդամենտը Արցախյան հիմնախնդիրն էր։ Քանի որ  Արցախյան հիմնախնդիրն էր՝ և օբյեկտը, և սուբյեկտն այժմ գոյություն չունեն, հետևաբար հայտարարություն այլևս գոյություն չունի, որովհետև հայտարարությունը փորձ էր անում կարգավորել այն կոնֆլիկտը։ Քանի որ չկա Արցախի Հանարապետություն, Լաչինի միջանցք, խաղաղապահներ, ովքեր պետք է վեսահսկեն Արցախի տարածքում հայ բնակչության անվտանգությունը, հետևաբար անմիտ է խոսել եռակողմ հայտարարության մասին, հղում կատարել այս կամ այն կետին։

Panorama.am- Ինչո՞ւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովտ հենց այն պահին հայտարարեց, որ «Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը», երբ ընթանում կամ ավարտվել էր Բաքվում Պուտին-Ալիև բանակցությունները։

Արա Պողոսյան-Սա ազդակ էր այն մասին, որ Բաքվում նաև քննարկվում է  այս խնդիրը,  իսկ ես, կարծում եմ, հատկապես այս խնդիրըը։ Պատահական չէ, որ ես նշեցի, կարևոր է այս այցելության համատեքստը, իսկ համատեքստի էլեմենտներից մեկն այն է, որ Բաքուն ու Երևանը հայտարարում են, որ փոխադարձ համաձայնությամբ ապագա խաղաղության պայմանագրից որոշել են դուրս թողնել կոմունիկացիաների շրջափակման հարցը՝ դա թողելով առանձին քննարկման։

Սա հիմնական էլեմենետրից մեկն է, որը կարող է Ռուսաստանի համար ապահովել ազդեցություն։ Քանի որ այս էլեմենտի ճակատագիրը մնում է  անորոշ, հավականություն կա, որ այն ապագայում Արևմուտքի աջակցությամբ այլ կարգավիճակ կունենա, մտահոգություն է  Ռուսաստանի համար։

Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մի օր Հայաստանն ու Ադրբեջանը կնքում են  խաղաղության պայմանագիր, հաջորդիվ կարգավորվում են հայ-թուրքական հարաբերությունները, այլևս տարածաշրջանում ռուսական ռազմական ստորաբաժանումների մնալը դառնում է  անիմաստ։ Հենց այստեղ է  Արևմուտքի խաղադրույքը, որպեսզի տարածաշրջանը բերեն հարաբերական մի իրավիճակի, երբ ռուսական ուժերի այստեղ մնալը կդառնա անիմաստ, և տարբեր ճնշումների միջոցով կփորձեն ստիպել Հայաստանին ինչ-որ պահից սկսած, նաև սաբոտաժի միջոցով, ռուսական ուժերին դուրս հրավիրել Հայաստանի տարածքից։

Սա մտահոգություն է  Ռուսաստանի համար և սա այդ երկրի աշխարհաքաղաքական շահերը շոշափող հանգամանք է, որը, կարծում եմ, Ռուսաստանը հենց այնպես պատրաստ չէ զիջել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}