Պրոթուրքական կուսակցության համագումարը խոչընդոտելու համար ինձ 3-օրյա կալանքի տանելը դատարանը ոչ իրավաչափ համարեց. Չախոյան
Սույն թվականի մայիսին Երևանի՝ Խուլ ու համրերի կենտրոնում փորձ էր արվել կազմակերպել պրոթուրքական կուսակցության հիմնադիր համագումար։ Նախաձեռնողները բլոգերներ Ն. Ալեքսանյանը և Մգեր Արմենիայի կուսակցության նախկին անդամ Ռոման Նազարյանն էին։ Համագումարը խոչընդոտել էր հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չախոյանը։ Համագումարի դահլիճի դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ համագումարի կազմակերպիչները քաշքշել էին Չախոյանին և նույնիսկ հարվածել միջադեպը կանխող ոստիկանին, սակայն դրա արդյունքում Արթուր Չախոյանը 3 օրով կալանավորվել էր։
Գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Panorama.am-ը դիմեց Արթուր Չախոյանին։
Ա. Չախոյան-Ինձ պաշտպանող փաստաբանը բողոքարկել էր իմ ձերբակալության որոշումը։ Դատարանն այդ որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ։ Այդ եղրակացությունն ընդունվել էր մեկ ամիս առաջ և ես սպասում էի, որ հնարավոր է օրենքով սահմանված կարգով մեկ ամսում այն բողոքարկվի, բայց չի բողոքարկվել և որոշումն այսօր ուժի մեջ մտավ։
Panorama.am-Ո՞ր փուլում է գտնվում այդ դեպքով հարուցված վարույթի քննությունը։
Ա. Չախոյան-Այդ կուսակցության հիմնադիր համագումարում տեղի ունեցած միջադեպի գործով մինչև հիմա ինձ հարցաքննության չեն կանչել։ Ոստիկանին հարվածող անձը, իմ ունեցած տվյալներով չի հարցաքննվել, բերման չի ենթարկվել, և այսպես, ըստ ինձ, գործը տանում են ջրելուն, բայց ես այն թույլ չեմ տա։
Հետաքրքիր է, որ այդ քրեական վարույթը ժամանակին հարուցվել է՝ 13-0641-24 համարով, բայց Համագումարն այդպես էլ տեղի չի ունեցել։
Panorama.am-Դուք անցնում եք նաև մեկ այլ գործով, ինչ զարգացումներ կան այնտեղ։
Ա. Չախոյան-Մեկ գործ կա հարուցված նաև իմ վրա կատարված մահափորձի դեպքով։ Երկար ժամանակ նիստը չէր կայանում, նախորդ օրն առաջին լսումն էր, մյուս նիստը սեպտեմբերի 24-ին է լինելու։ Անցել ենք հետաքրքիր փուլին՝ ապացույցներին։ Տեսախցիկենրի ձայնագրությունները գործին չէին կցել, ես եմ հանել և սահմանված կարգով և ժամկետներում ներկայացրել քննող մարմնին, բայց փորձում են տեսագրության ձայնագրությունը հիմք չհամարեն, քանի որ այն քննիչի կողմից ձեռք բերված տեղեկություն չէ, իբր անհայտ է դրա աղբյուրը։ Կրկին ցանկանում են հարցը փակել, բայց ես շատ փաստեր ունեմ։
Արթուր Չախոյանն այսօր համագումարը խոչընդոտելու դեպքի քննության ընթացքի վերաբերյալ գրառում է արել, որում ասվում է.
«Դատարանը ճանաչեց, որ Հայաստանում պրոթուրքական կուսակցության համագումարի ժամանակ իմ ձերբակալությունը և ՁՊՎ-ում իմ 3-օրյա կալանքը եղել է ոչ իրավաչափ։
Կրկին անգամ ես ապացուցեցի, որ իմ բոլոր գործողություները օրենքի շրջանակներում են և ոչ մի անօրինական գործողություն չեմ կատարում։ Այս իշխանությունն ինձ ենթարկում է քաղաքական հետապնդման և քաղաքական ճնշումների։ Իշխանությունը փուչիկ և շինծու գործերով փորձում է հանրության մոտ ինձ ներկայացնել որպես հանցագործ, այն դեպքում, երբ իմ օրինական գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում չեղարկվեց պրո-թուրքական կուսակցության համագումարը»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ եմ ներկայացնում ՔՊ կուսակցության հերթական թալանի փաստը. Արթուր Չախոյան
- Ցույց եմ տալիս, թե ինչպես է ՔՊ-ն իր ֆիրմաներով Երևանում անորակ շինարարական աշխատանքներ իրականացնում. Արթուր Չախոյան
- Աննա Հակոբյանն աջակցում է պրոթուրքական կուսակցության հիմնադրմանը.Արթուր Չախոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան