«Ծիրանի ծառը» կարող է շրջիկ փառատոն դառնալ. Արթուր Վարդիկյան
Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 24-31-ը կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի տասներորդ հոբելյանական միջազգային փառատոնը: «Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի տնօրեն Արթուր Վարդիկյանը ասուլիսում ասաց, որ այս տարի 40 ֆիլմ է ցուցադրվելու 22 երկրից։
«Մեր փառատոնի կորիզը միշտ մնում է մեր մրցոթային ծրագրերը՝ լիամետրաժ, կարճամետրաժ։ Այս տարվա հատկապես լիամետրաժ ծրագրում ներառվածները, մեկը մյուսից հոյակապ ֆիլմեր են, աշխարհի ամենատարբ եր վայրերից են, վավարեգրական կինոյի ամենատարբեր ժանրերում»,- ասաց նա։
Արթուր Վարդիկյանը հայտնեց, որ ժյուրիի անդամերն են՝ ֆրանսահայ կինոգործիչ Ժակ Քեբադյան, իրանցի ռեժիսոր Մեհդի Ղադերի, երրորդը` հայաստանի կինոգետ, կինոքննադատա, համադրող Սոնա Կարապողոսյան։
Նա նաև ասաց, որ գաղափար կա փառատոնը հետզհետե շրջիկ փառատոն դառնա, մի տեղի վրա շատ երկար ժամանակով չկենտրոնանալ, 2-3 տարի մի տեղում լինի, հետո տեղափոխվի այլ տեղ։
«Հիմա արդեն մտքրե կան, թե հաձջորդ տարի որտեղ լինի»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան