Իմ տեղեկություններով իշխանությունները սահմանամերձ շրջանների հիվանդանոցային գույքն են հաշվառում.Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանին նվիրաբերված Տավուշի տարածքներն ամուր պլացդարմ են հանդիսանալու ՀՀ-ի վրա սպասվող հարձակման համար»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ասաց, որ Ադրբեջանին «նվիրված» Տավուշի տարածքներում այդ երկիրը ինտենսիվ ամրաշինական աշխատանքներ է կատարում, նաև ռադիոլոկացիոն կայաններ են տեղադրվում։
Ըստ դանիելյանի՝ այդ ընթացքում Հայաստանի իշխանությւոնները խրախճանքներ և ֆեստիվալներ է կազմակերպում, որի վրա հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսում։
«Այս մարդիկ ամեն ինչը դնում են մի կողմ և օրական տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում միայն ու միայն իրենց վայելքների և հաճույքների համար և վայելու ցոփ ու շվայտ կյանք»,-ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հեծանիվ քշեը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը 3.2 մլն դրամ է տրամադրել Սեվանի հեծանվազքի մրցման մասին իրազեկմանը։ Դրանից բացի հեծանվավազաքի համար պետական բյուջեից ծախսվել է 15 մլն դրամ»,-ասաց Դանիելյանը։
Նա շարունակեց թվարկել, թե ինչպես են տասնյակ միլիոնավոր դրամներ հատկացվում նման ժամանցային միջոցառումների համար։
«Իմ տեղեկություններով սահմանամերձ շրջանների հիվանդանոցային գույքն են հաշվառում։ Չգիտեմ ինչով է այն պայմանավորված, բայց լավ բանի մասին չի խոսում»,-հայտնեց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը. Գառնիկ Դանիելյան
- Գառնիկ Դանիելյան. Նպատակը մեկն է՝ Հայաստանը դատարկել ու թողնել առանց հայերի
- Խայտառակ իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. Գառնիկ Դանիելյան