Կապիկի ծաղիկ. ԵՄ-ն բացառում է սահմանային հսկողությունը և պատվաստումների ընդհանուր ծրագիրը
ԵՄ երկրների առողջապահական մարմինները մերժում են ցանկացած լրացուցիչ միջոց՝ ուղղված կապիկի ծաղիկի վիրուսի նոր տարբերակի դեմ պայքարին։ Մասնագետները բնակչության լայն շրջանակներում հիվանդության տարածման վտանգը ցածր են գնահատում։
ԵՄ-ում սահմանային հսկողություն սահմանելու կարիք չկա՝ կանխելու կապիկի ծաղիկի տարածման վտանգը կամ սկսելու վիրուսի դեմ պատվաստում ամբողջ հասարակությունում։
Եվրանյուզի հաղորդմամբ, այս եզրակացությանն է հանգել Եվրոպական հանձնաժողովի առողջապահության անվտանգության կոմիտեն։ Ավելի վաղ համապատասխան կոմիտեի անդամները հանդիպել էին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի և Դեղերի եվրոպական գործակալության փորձագետների հետ: Հանդիպմանը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով, մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման աֆրիկյան կենտրոնի ներկայացուցիչները։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Եվրանյուզին ասել է, որ հանրային առողջության իրավիճակը այս պահին չպետք է համարել արտակարգ իրավիճակ:
Այնուամենայնիվ, Հանրային առողջապահության անվտանգության կոմիտեն ընդգծել է խնդրին համակարգված մոտեցման կարևորությունը և իրավիճակին ուշադիր հետևելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն ընդունում է միջանկյալ ուղեցույցներ՝ պայքարելու կապիկի ծաղիկի տարածման դեմ
- Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում
- Կապիկի ծաղիկը նորություն չի, վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ. Հովակիմ Զաքարյան
- ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը
- Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ
- Ավստրալիան հայտնում է կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճի մասին
- ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով