Թուրքիայի տնտեսության ամենամեծ խնդիրը սննդամթերքի գնաճն է․ հետազոտություն
Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ Թուքիայում տնտեսական ամենամեծ խնդիրը պարզելու նպատակով:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում 26 շրջանում անցկացված սոցհարցմանը մասնակցել է 18 և ավելի բարձր տարիքային խմբի 2.000 քաղաքացի։
Նրանց 28.7 տոկոսը «Թուրքիայի տնտեսության ամենաէական խնդիրը ո՞րն է» հարցին ի պատասխան ասել են «Սննդամթերքի գնաճի», 16.4-ը՝ «Վարձակալության ու բնակարանների գնաճը», 8-ը՝ «Վառելիքի գնաճը», 6.3-ը՝ «Ինֆլյացիայի (գնաճ) աճը», 6.2-ը՝ «Անգործությունը», 5-ը՝ «Էլեկտրաէներգիայի, ջրի և բնական գազի գնաճը», 4.5-ը՝ «Տնտեսության կառավարումը», 4.3-ը՝ «Շահույթ/հարկ անարդարությունը» և 4-ը՝ «Ամեն ինչն է խնդիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան