Թրամփի առաջարկին Մասկը պատասխանել է երկու բառով
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում պատասխանել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, ով պատրաստ է ընտրություններում հաղթելու դեպքում նրան տեղ առաջարկել նախագահական կաբինետում կամ խորհրդատուի պաշտոն։
«Պատրաստ եմ ծառայելու»,- գրել է Մասկը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Reuters-ին, որտեղ հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կցանկանար ամերիկացի գործարար Իլոն Մասկին առաջարկել խորհրդականի կամ կաբինետի անդամի պաշտոն։ Թրամփը Մասկի անվանել է «շատ խելացի տղա» և հավելել, որ ուրախ կլինի ստանալ միլիարդատիրոջ համաձայնությունը իր առաջարկի հետ կապված։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին