«Ժողովուրդ». Ինչն է եղել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանի պաշտոնից ազատման պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառը Հեքեքյանի դիրքորոշումներն ու քայլերն են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այդքան արագ և հեշտ չեմ հանձնվում»։
Հեքեքյանը հստակ չնշեց իր ազատման պատճառները՝ ասելով, որ դրանք շատ են և տարբեր։ «Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, ես աշխատելու եմ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ», – ասաց նա։
Տիգրան Հեքեքյանը նաև հավելեց, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն. նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ իր անձի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասաց, որ իր նկատմամբ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող իրեն ստիպել անել այն, ինչ որ չի ցանկանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը
- «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը նախատեսում է մեծ միջոցառում անցկացնել մարզահամերգային համալիրում
- «Փաստ». Աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը
- «Ժողովուրդ». ՔՊ-ի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատ լեռը
- «Հրապարակ». Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ
- «Փաստ». Ով է «Սպայկա» ընկերության իրական սեփականատերը
- «Ժողովուրդ». Տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Կապանի տոնի առիթով ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան