Իսրայելը հայտարարեց «ծանրության կենտրոնը» Գազայից Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին
Իսրայելն աստիճանաբար տեղափոխում է իր ռազմական հնարավորությունների «ծանրության կենտրոնը» Գազայի հատվածից Լիբանանի հետ սահմանային տարածք, որտեղ «ագրեսիա» է զարգանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երկրի հյուսիսում զինվորականների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Ծանրության կենտրոնը հարավից (Գազայի հատվածից) շարժվում է դեպի հյուսիս (դեպի Լիբանանի հետ սահմանը»,-նրա խոսքերը մեջբերում է Ynet պորտալը։
Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Իսրայելը ցանկանում է հնարավորություն տալ երկրի հյուսիսում մարտերի պատճառով տարհանված բնակավայրերի տասնյակ հազարավոր բնակիչների վերադառնալ իրենց տները։ «Մենք մտադիր ենք վերադարձնել անվտանգությունը նրանց (հյուսիսային Իսրայելի բնակիչներին), և եթե դա հնարավոր լինի անել դիվանագիտական ճանապարհով, մենք դա կանենք համաձայնության հասնելու միջոցով»,-շարունակել է նա՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իսրայելը «կգործի» այս նպատակներին հասնելու համար։
Գալանտը նաև Լիբանանի խորքում «Հըզբոլլահի» զինամթերքի պահեստներին ավիահարվածն անվանել է «նախապատրաստություն» հնարավոր զարգացումներին:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանահայությունը նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը
- Հայաստանից շարունակվում են չվերթներն Իրան և Լիբանան
- Իսրայելը, հարվածելով Լիբանանի տարածքին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան