Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը
Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակ է: 1 հիվանդը կարող է վարակել 12-17 անձի: Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ կապույտ հազով հիմնականում հիվանդանում են երեխաները: Առավել ծանր է ընթանում մինչև 6 ամսական, հատկապես` մինչև 2 ամսական երեխաների շրջանում:
Կապույտ հազի ախտանշաններն են՝ ջերմություն, չոր, տանջող, նոպայաձև սպաստիկ հազ:
Հիվանդությանը բնորոշ բարդություններն են` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ՝
ձեռքերի հաճախակի լվացում,
ախտանշանների դեպքում՝ շփումների սահմանափակում,
«Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է` ըստ ժամանակացույցի: Պատվաստումները սկսվում են 6 շաբաթականից: Խրախուսելի է նաև հղիների պատվաստումը՝ 27-36 շաբաթականում, քանի որ պատվաստվելով` հղին պաշտպանում է նորածնին՝ մինչև պատվաստման տարիքը:
ԲՈՒԺՈՒՄ՝
Բժշկի նշանակմամբ հակաբիոտիկների կիրառում, որոնք առավել արդյունավետ են հիվանդության վաղ փուլում,
պատվաստում, քանի որ կապույտ հազի լավագույն պաշտպանությունը կանխարգելումն է»,- նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան