«Հրապարակ». Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբեր շրջանակներում: Առաջիկա քաղաքական գործընթացներին նրանց հնարավոր ակտիվացման մասին ոմանք անգամ հեռուն գնացող ենթադրություններ են անում, ոմանք էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ` ոչ մի արտառոց բան չկա դրանում։
Սակայն երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատև ուղևորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ: Թերևս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների և իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով։
Առհասարակ, բոլոր ուժերում և հատկապես իշխանության ներսում արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ կան: Այս թեմայի շիկացմանը հատկապես նպաստում է Նիկոլ Փաշինյանը` իր ակտիվ պահվածքով, նախընտրական քարոզարշավ հիշեցնող քայլերով: Չնայած ՔՊ-ականներից ոմանք դեռ հավատում են նրա խոսքերին և ասում են, որ նա ամիսներ առաջ իրենց վստահեցրել է, թե արտահերթ չի լինելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ով է «Սպայկա» ընկերության իրական սեփականատերը
- «Ժողովուրդ». Տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Կապանի տոնի առիթով ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին