Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։
Լյովա Շուխյանը (92 կգ) ևս կիսաեզրափակչում է։ Նա քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Նարեկ Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ
- Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Սեյրան Կիրակոսյանը ժամանակից շուտ պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին
- Հայաստանի հավաքականի կազմը՝ Մ17 տարեկանների Ըմբշամարտի ԱԱ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան