ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆանի Հոլմսին՝ Կուրսկի շրջան ամերիկացի լրագրողների անօրինական մուտքի կապակցությամբ։ ԱյԴ մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ հրավիրված ՌԴ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հոլմսին խիստ բողոք է հայտնվել ամերիկացի լրագրողների սադրիչ գործողությունների առնչությամբ, որոնք անօրինական մուտք են գործել Կուրսկի շրջան՝ Կիևի ռեժիմի հանցագործությունները քարոզելու նպատակով»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունից։
Նրանք հավելել են, որ բողոքն արտահայտվել է նաև այն փաստի առնչությամբ, որ ի հայտ են եկել ԱՄՆ-ից մասնավոր ռազմական կառույցների մասնակցության փաստեր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածք ներխուժման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի համար ՀԱՊԿ-ում համագործակցությանը վերադառնալու դռները բաց են. ՌԴ ԱԳՆ
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին հորդորում է թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը բաժանվի դպրոցներին
- ՌԴ ԱԳՆ արձագանքել է Բաքվի սպառազինման և փախստականների վերադարձի վերաբերյալ հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին