Ռուսաստանը կոչով դիմել է Թուրքիային
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ հանդիպմանը կոչ է արել Անկարային հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ընդգծվել է նաև Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինան արևմտյան զենքով հետագա առաջ մղելու անթույլատրելիության վերաբերյալ, ինչը միայն հանգեցնում է հակամարտության հետագա սրման, դրա երկարացման և անհարկի զոհերի։
Թուրքիայի Հանրապետությանը կոչ է արվել հրաժարվել մասնակցել հավաքական Արևմուտքի երկրների ապակառուցողական քաղաքականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման նախաձեռնությունը թուրքական կողմինն է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում