Սամցխե-Ջավախեթիում երեք ամսում ընտանեկան բռնության է ենթարկվել 172 անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակում ընտանեկան բռնության վիճակագրությունը։ Ըստ որի՝ ամենաշատն ընտանեկան բռնության են ենթարկվել մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում։ Սամցխե-Ջավախեթիում ընտանեկան բռնության է ենթարկվել 172 անձ, խափանման միջոց է կիրառվել 96 անձի նկատմամբ։
Jnews-ի հաղորդմամբ, 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ երկրում ընդհանուր ընտանեկան բռնության ենթարկված անձանց թիվը կազմել է 8 025։ Այդ թվում՝ 659 տղամարդ և 3 457 կին։ Ընտանիքում բռնություն կատարած տղամարդկանց ընդհանուր թիվը կազմել է 3 288, իսկ կանանց թիվը՝ 623։
Սամցխե-Ջավախքում ընտանեկան բռնության է ենթարկվել 172 անձ,
Աջարիայում՝ 773,
Գուրիայում՝ 84,
Թբիլիսիում՝ 3 768,
Իմերեթիում՝ 692,
Կախեթիում՝ 697,
Մցխեթա-Մթիանեթիում՝ 107,
Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 376,
Քվեմո-Քարթլիում՝ 909,
Շիդա-Քարթլիում՝ 425։
Հիմնականում 13 տարեկան և փոքր տարիքային սահմանում գրանցվել է մեկ բռնարար կին, 14-17 տարեկանների խմբում՝ 6, 18-24 տարեկաների խմբում՝ 46, 25-44 տարեկանների շրջանում՝ 285, 45-60 տարեկանների խմբում՝ 172 բռնարար կին։ Իսկ 61-ից բարձր տարիքային խմբում՝ 113։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին