Վրաստանն անհրաժեշտ է համարում նախապատրաստվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերամիավորմանը
Վրաստանը պետք է նախապատրաստվի տարածքային ամբողջականության վերականգնմանը և դրա համար բարեփոխի երկրի սահմանադրությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։
«Մեր երկրի հիմնական ազգային խնդիրներից մեկը Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է, եթե տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ ճանապարհով, ապա անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որպեսզի Վրաստանի կառավարման համակարգը և տարածքային պետական կառուցվածքը համապատասխանեն նոր իրողություններին»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի շուրջ իրադարձությունները արագորեն փոխվում են, ցանկացած պահի կարող է ստեղծվել նմանատիպ իրավիճակ, և վրացական իշխանությունները պետք է պատրաստ լինեն դրան։
Հարակից հրապարակումներ`
- Կախա Գոգոլաշվիլի. Եթե Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձվեն, պետք չէ անդամակցել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին
- Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
- Աբխազիայում ՄԻ-24 ռազմական ուղղաթիռ է կործանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան