«Փաստ». Աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախյան հակամարտության ու բանակցային գործըթացի ողջ ընթացքում, առավել ևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկու երկրների խորհրդարանները շփման առանձնակի եզրեր չեն ունեցել, առավելագույնը ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում միմյանց դեմ հայտարարություններ անելն ու իրար մեղադրելն է եղել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը։
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 22-ին առաջին անգամ Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, ինչը հայկական կողմը կառուցողական էր որակել։ Արդեն մայիսի 17-ին նույն Ժնևում Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում կայացել էր երկրորդ հանդիպումը։ Հայկական և ադրբեջանական կողմերը մանրամասներ չէին հայտնել հանդիպումից, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բարձրացվել են հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող գերիների։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, առաջիկայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու։ Խորհրդարանական մեր աղբյուրը հայտնում է, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին դարձյալ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատ լեռը
- «Հրապարակ». Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ
- «Փաստ». Ով է «Սպայկա» ընկերության իրական սեփականատերը
- «Ժողովուրդ». Տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Կապանի տոնի առիթով ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին