«Փաստ». Ով է «Սպայկա» ընկերության իրական սեփականատերը
«Փաստ» թերթը գրում է.
«Կարելի է ասել՝ ստեղծման օրվանից ի վեր, այսինքն՝ մոտ 23 տարի տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվել Հայաստանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկայի» շուրջ, որը զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողն է:
Ժամանակ առ ժամանակ տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ տարբեր տարիների իշխանությունների հետ փոխկապակցվող անձանց՝ որպես ընկերության սեփականատերերի կամ ՍՊԸ-ում մասնաբաժին ունեցողների:
«Փաստը» փորձեց ճշտել, թե իրականում ովքեր են այդ ընկերության սեփականատերերն ու ղեկավարները: Առավել ևս, որ հատկապես նման խոշոր կազմակերպությունների պարագայում «մախաթը պարկում չես թաքցնի», այսինքն, բաժնետերերը, մասնակիցները ամրագրվում են իրավական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Սպայկա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարը Դավիթ Ղազարյանն է: Ավելին, պարզվում է, որ նա էլ հենց 100 տոկոս բաժնեմասով ընկերության միակ սեփականատերն է: Ընդ որում, իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նրա հետ կապված գրառման ամսաթիվ է նշված 2001 թվականի ապրիլի 16-ը, որը համապատասխանում է ընկերության գրանցման օրվա հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում
- «Հրապարակ». Կապանի տոնի առիթով ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին