Քեյթ Միդլթոնի սահմանած կանոնները
Թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնը պատմել է, որ Քեյթ Միդլթոնը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հետ հարսանիքից անմիջապես հետո խստորեն սահմանել է իր կանոնները։
Օրինակ, Քեյթը պնդել է, որ իրավունք ունի արձակուրդ ստանալ երեխայի ծնվելուց հետո։ Միդլթոնը հաստատապես համոզված է, որ այն ժամանակը, որը նա անցկացրել է իր երեխաների հետ լրատվամիջոցներից և հետաքրքրասեր հայացքներից հեռու, օգուտ է բերել իր ողջ ընտանիքին:
Բացի այդ, երբ հայտնի է դարձել արքայադստեր ախտորոշումը, նա անմիջապես փոխել է իր առաջնահերթությունները և որոշել է, որ ժամանակը կհատկացնի բացառապես իր առողջությանը՝ խստորեն հետևելով բժիշկների բոլոր խորհուրդներին, խուսափելով անընդհատ հանրությանը երևալու անհրաժեշտությունից:
Քեյթը Միդլթոնի երրորդ կանոնն այն է, որ ինքը, ամուսինն ու երեխաները կապրեն քաղաքի եռուզեռից հեռու, որպեսզի կարողանան ցանկացած պահի առանձնանալ։ Միդլթոնի համար չափազանց կարևոր է, որ իր որդիներն ու դուստրը կարողանան ազատ քայլել դրսում և սովորական երեխաների նման մեծանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան