ԱՀԿ-ն ընդունում է միջանկյալ ուղեցույցներ՝ պայքարելու կապիկի ծաղիկի տարածման դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է աֆրիկյան երկրներում կապիկի ծաղիկի (mpox) բռնկման դեմ պայքարի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների ցանկը, որոնք տեղադրված են կազմակերպության կայքում։
«Այս ժամանակավոր առաջարկությունները նախատեսված են այն անդամ- պետությունների համար, որոնք ունեն կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճ, մասնավորապես առաջարկություններն ուղղված են հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Բուրունդ, Քենիա, Ռուանդա և Ուգանդա, որտեղ վարակի բռնկում է գրանցվում, բայց չսհմանափակվելով միայն այդ երկրներով», - rbc.ru-ի հաղորդմամբ, ասվում է հայտարարության մեջ:
Միջոցառումների շարքում են՝ պայքարի շրջանակներում գործողությունների համակարգումը, համատեղ հսկողությունը և լաբորատոր ախտորոշման ընդլայնումը, հիվանդների բուժօգնության ընդլայնումը, միջսահմանային համագործակցության ամրապնդումը, պատվաստումը, հանրային իրազեկումը, կապիկի ծաղիկի ոլորտում հետազոտությունների խորացումը և այլն։
ԱՀԿ-ն նշել է, որ 2024 թվականի առաջին վեց ամիսներին Աֆրիկայում գրանցվել է mpox-ի 1854 հաստատված դեպք, սա ամբողջ աշխարհում (5199) ընդհանուր թվի 36%-ն է։ Աֆրիկյան դեպքերի 95%-ը (1754) գրանցվել է Կոնգոյում։
Հարակից հրապարակումներ`
- Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում
- Կապիկի ծաղիկը նորություն չի, վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ. Հովակիմ Զաքարյան
- ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը
- Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ
- Ավստրալիան հայտնում է կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճի մասին
- ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան