Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել հայկական կոնյակի 90%-ն «անվտանգ» չլինելու մասին. ՍԱՏՄ
Հայաստանը պաշտոնական նամակ, ծանուցում չի ստացել ռուսական կողմի տարածած այն հայտարարության մասին, թե ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90 տոկոսը «անվտանգ» չէ, չեն համապատասխանում ԳՕՍՏ-ներին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից։
«Երբ որ կլինեն պաշտոնական բացատրություններ, ըստ այդմ մենք էլ կկողմնորոշվենք, կհասկանանք, թե ինչ է կատարավում»,- ասաց նա։
Քանի որ պաշտոնական ոչինչ չկա, Ա. Հարությունյանն ասաց, որ տեղյակ չեն, թե որ ապրանքանիշների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ «Հակակեղծարարություն» միջազգային ասոցիացիայի և Կոնյակի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ ուսումնասիրության համաձայն, ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը «անվտանգ» չէ, արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան