Դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի պաշտպան
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով։ Panorama.am-ին ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել Առուշանյանի և մյուսների գործով վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը և դատավճիռը մտել է ուժի մեջ։
«Պրոբացիոն ծառայությունը գրություն է ուղարկել ավագանուն Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավագանին նման լիազորություն չունի։
Բացի այդ, օրենսդրական բաց կա՝ չկա մեխանիզմ, կարգ, թե ինչպես է դատարանի որոշումը կիրառվելու պետական պաշտոնից զրկելու հետ կապված։
Այսինքն, դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ։ Դա օրենսդրի բացն է։ Թող որոշեն՝ ինչպես են անելու, ինչ են անելու»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ նման որոշում մինչ այս երեք գյուղապետի նկատմամբ ընդունվել էր, սակայն չի կիրառվել։
«Ինչու է արդարադատության նախարարությունը նման ակտիվություն ցուցաբերում Առուշ Առուշանյանի հարցում, չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Ա. Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը Panorama.am-ին ասել էր, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության գրասենյակ, ներկայացել է հաշվառման։ Նրան տրվել է դատական երեք ակտ, ըստ որի՝ նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1,6 տարի փորձաշրջան, 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
- Քաղաքականությունն ինձ համար այնքան էլ կոմֆորտնի գոտի չի. Առուշ Առուշանյան
- Առուշ Առուշանյան. Ես որևէ կուսակցության անդամակցելու հայտ չեմ ներկայացրել
- Առուշանյանի վարած «000 OO 00» համարանիշներով «յաշիկ»-ը տեղափոխվել է տուգանային հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան