Առողջություն 11:49 21/08/2024 Հայաստան

Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 4 հիվանդի վիճակը ծանր է

Հայաստանում  «Արևմտյան Նեղոսի» տենդով վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Այս տարի հուլիս ամսվա վերջին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը։ Սա նշան էր, որ եթե փոխանցողի մեջ կա հարուցչի հայտնաբերում, դա կարող է նաև բերել մարդկային դեպքերի գրանցման»,- ասաց նա։

Աթոյանը նշեց, որ օգոստոսի 7-ին առաջին դեպքն է արձանագրվել. «Դիմեցինք կրկնահաստատման թեստերին, պատասխանը հաստատվելուց հետո  օգոստոսի 10-ին արդեն վստահ էինք, որ ունենք առաջին արձանագրումը, օգոստոսի 12-ին իրազեկել ենք բժշկական կենտրոններին, մարզպետարաններին»։
Նրա ներկայացմամբ, հիմնական երեք՝ Արագածոտն, Արմավիր ու Արարատ  մարզերից  կարող են լինել փոխանցողներ։ Մինչ այժմ միայն Արագածոտնի մարզում են գրանցվել դեպքեր։

Ս. Աթոյանը հայտնեց, որ «Արևմտյան Նեղոսի» տենդի փոխանցվողը Culex  ցեղի մոծակներն են, վարակվում են թռչուններից, որոնց միգրացիայի հետևանքով կարող են տարբեր երկրներում հանդիսանալ տարածող։ 

«Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա։ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ գրեթե անախտանիշ, մարդը որևէ զգացողություններ չի ունենում որպեսզի դիմի բուժօգնության։ Ծանր դեպքերն  ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում մենինգիտի և Էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում է մինչև 1 տոկոս դեպքերում։

Հիմնական հոպիտալացված դեպքերն այս 1-2 տոկոսի մեջ են մտնում։ 41 հոսպիտալացված դեպքերից 50 տոկոսի մոտ է արձանագրվում ուղեղային երևույթներ, մյուսների մոտ արձանագրված է հիվանդությանը բնորոշ երևույթներ։ 

Այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա, տարվում են ընդհանուր բուժական միջոցառումներ ուղղված ընդհանուր վիճակի լավացմանը և բժշկական հսկողություն»,- մանրամասնեց մասնագետը։ 

Նա նշեց, որ այս հիվանդությունը ունի սեզոնայնություն. քանի որ պայմանավորված է փոխանցողով՝ մոծակով, հիմնական սեզոնը հունիսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն, կախված ջերմաստիճանից ու բնակլիմայական պայմաններից, դիտվում է  հուլիսից օգոստոս։ 

Հիմնականում հիվանդությունը ծանր  ընթանում է տարեցների և քրոնիկ հիվանդների մոտ։

Ս.Աթոյանը հայտնեց, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել. 1938թ–ին ծնված տղամարդ էր, նա ուներ ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ։

«Մահվան պատճառը լինում է սրտի կանգը, գլխուղեղի կաթվածը, կենսական կարևոր այլ ֆունկցիայի դադարումը։ Այս դեպքում  Արևմտյան Նեղոսի տենդը եղել է ուղղակի պատճառ»,- ասաց նա։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:  

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:30
Wildberries-ի գրասենյակում որ կողմն է առաջինը կրակ բացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ
Wildberries-ի գրասենյակի մոտ կրակ բացած անձինք ընկերության անվտանգության աշխատակիցներ են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է շուկայի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աշխարհում տարածվում է Covid-ի նոր, ավելի վարակիչ շտամը
Գիտնականները ահազանգում են COVID-19-ի նոր, ավելի վարակիչ տեսակի մասին, որը կոչվում է XEC, որն այժմ ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում։...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեղադրող դատախազի ելույթից հետո շնորհակալություն հայտնեց դատարանին, որ իրեն հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտներն այցելել են Դադիվանք
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել են Քարվաճառում, այդ թվում...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգազմը. Նաիրա Զոհրաբյան
Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է հսկա փոսը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 18-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է
Փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
15:49
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, ինչը հաջողություն է. ԱԽ քարտուղար
«Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, և դրա հիմնական նպատակն է  այն...
Աղբյուր` Panorama.am
15:34
31–ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
15:16
«Բամբիռ»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
«Բամբիռ» խումբը (The Bambir) այսօր թողարկել է իր թվով 12-րդ՝ «Մանկական Խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ա. Սողոմոնյան. Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը
Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ:
Աղբյուր` Panorama.am
14:19
Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է «ապօրինի մուտք գործել» իրենց գրասենյակ
Մոսկվայում կրակոցներ են հնչել Ռոմանով Դվոր բիզնես կենտրոնում գտնվող Wildberries գրասենյակի մոտ։ Ուսանողներին տարհանել են Մոսկվայի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:05
Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է գազ ներկրել Ադրբեջանից
«Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման...
Աղբյուր` Panorama.am
13:57
Տաշիր-Սարատովկա ճանապարհին բախվել են երեք մեքենաներ, կա երկու զոհ և մեկ տուժած
Սեպտեմբերի 18-ին, ժամը 09:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա...
Աղբյուր` Panorama.am
13:50
Արցախի կառավարության հաշվարկներով այնտեղ մնացել է մոտ 100 մլրդ դոլարի գույք.Արմեն Սարգսյան
«Մենք պետք է ամբողջովին և մանրամասն իմանանք Արցախում ունեցած մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել ազերիների...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աննա Հարությունյան. Ամբողջ սրտով ասում եմ՝ Գյումրի, ես քեզի սիրեմ գը
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրիում լավ ընդունելության է արժանացել։ Այս առիթով ֆիլմի ռեժիսոր, գլխավոր դերակատար Աննա...
Աղբյուր` Panorama.am
13:41
Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ. Պեսկով
Մոսկվան համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում, այս կազմակերպությունը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար։...
Աղբյուր` Panorama.am
13:27
Անվանական կրթաթոշակների մրցույթ Վահե Մելիքսեթյան հիմնադրամից
Մեկնարկել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակների հայտերի ընդունման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության...
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան
«Հիմա մի բան եմ ասելու, որ մինչ այս պահը կիսվել եմ միայն իմ ընտանիքի հետ, մինչև այս պահը նույնիսկ ամենամերձ թիմակիցների հետ այս թեմայով...
Աղբյուր` Panorama.am
12:59
Արցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան
«Իրավական գործընթացի որևէ փուլում առաջ է գալիս Արցախում կորուստների և հասցված վնասի փոխհատուցման խնդիրը և այն պետք է չափելի, հաշվելի լինի,...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ես արգելել եմ Հայաստան օգտագործված շորեր, ավտոներ, կիսամաշ կոշիկ ու պագրիշկա ուղարկեն. Փաշինյան
«Ես ակնկալում եմ, որ մենք առաջին հերթին դադարենք Հայաստանն ընկալալ որպես ֆորպոստ։ Հայաստանը ֆորպոստ չէ»,- Հայկական երկրորդ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
12:22
Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել ԼԳԲՏ քարոզչության և սեռափոխության արգելքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյան
«Ես ավարտեցի իմ ճառը։ Արձանագրում եմ, որ Դուք թույլ չեք տվել լիարժեք իրականացնելու իմ ճառը։ Ես ասելիք չունեմ։ Գտնում եմ, որ այս դատարանը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան
«ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունը նախորդող շրջանում աճել է և շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:49
ՔԿ. Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, կան կալանավորվածներ
7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են
Աղբյուր` Panorama.am
11:35
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան
Աղբյուր` Panorama.am
11:26
Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը
ՄՊՀ-ն «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
12:31 18/09/2024

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}