Դեմոկրատները պաշտոնապես հաստատել են Հարիսին որպես նախագահի թեկնածու
Դեմոկրատական կուսակցության համագումարում Քամալա Հարիսը պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ Այդ մասին հայտնել է CNN-ը։
Առաջին պաշտոնական քվեարկությունը սկսվել է Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հայրենի նահանգում՝ Դելավերում։ Վերջին քվեարկությունները տեղի են ունեցել Կալիֆորնիայում և Մինեսոտայում՝ Հարիսի և նրա փոխնախագահի թեկնածու, նահանգապետ Թիմ Ուոլսի հայրենի նահանգներում: Բաց քվեարկության արդյունքների հրապարակումը սկսվել է մարզադաշտում։
Հարրիսը տեսակապի միջոցով արարողությանը միացել է Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքից, որտեղ անցկացնում է իր երրորդ քարոզարշավը: Այդ մասին հայտնում է RBC-ն։
Հարակից հրապարակումներ`
- Հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը հինգ կետով առաջ է Հարիսից
- ԱՄՆ ճգնաժամը. Անընդհատ ժպտացող, անբովանդակ Հարիսը և համակարգը քանդելու մարմաջ ունեցող Թրամփը
- Սուրեն Սարգսյան. Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին