Օրվա մամուլ 09:12 21/08/2024

«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանը դատարաններում է պարտվում իր կայացրած որոշումների համար, ինչպե՞ս կարող է վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մոծակի խայթոցից մարդուն փոխանցվող West Nile (Արևմտյան Նեղոսի տենդ) վիրուսի մասով մտահոգությունները շարունակվում են խորանալ, քանի որ 4 տասնյակից ավելի վարակվածներ կան արդեն Հայաստանում՝ և մեկ մահացության դեպք: Թեև լուրեր կան, որ մահացածների թիվը ավելացել է, իսկ վարակվածներինը հասնում է մոտ 4 տասնյակի, սակայն պետական գերատեսչությունից պաշտոնապես այլ տվյալներ հաղորդեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի մահվան դեպք է արդեն գրանցվել մոծակի խայթոցից փոխանցված վարակի հետևանքով: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մեկ մահվան դեպք է գրանցվել, հիվանդն ունեցել է ուղեկցող մի քանի քրոնիկական հիվանդություն: «Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով», – հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի շրջանում ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի դեպքում կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ՝ ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։

Նկատենք՝ վարակի 1-ին կասկածելի դեպքը և մահվան դեպքը արձանագրվեցին դեռևս օգոստոսի առաջին օրերին, սակայն այդ մասին առողջապահության նախարարությունը չի հայտնել: Հանրությունն այդ մասին իմացավ ընդամենը օրերս՝ լրատվամիջոցներում հրապարակված նյութերից, որում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հաստատել էր մահվան դեպքի մասին տեղեկությունը։

Նկատենք, որ այս օրերին հասարակության շրջանում առկա անհանգստությունները, վախերը, կասկածները փարատելու համար նախարարությունը ոչինչ չի արել. ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 19-ին, հրապարակվել է զգուշացում. «Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով, հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մինիգիտը»։

Իսկ վիրուսի տարածման մասով մամուլի ասուլիս ընդամենը երեկ է հրավիրվել, երբ, սկսած ամսվա սկզբից, պետք էր պարբերաբար հաղորդագրություններ, հարցազրույցներ, տարատեսակ հրապարակումներ լինեին՝ մարդկանց այս վարակի մասին իրազեկելու համար։

Սակայն առողջապահական քաղաքականությունը տապալած թիմը ոչ միայն դասեր չի քաղում հազարավոր մարդկանց կյանքեր խլած վարակիչ հիվանդություններին դիմակայելու իր տխուր փորձից, այլև նույն ամբարտավան ինքնավստահությամբ շարունակում է հանրային քաղաքականության իրականացումը՝ առանց այդ էլ սթրեսի, տագնապի մեջ ապրող հանրությանը նորանոր սթրեսների ենթարկելով, իրազեկման աշխատանքներ չկատարելով, անտեսելով վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը, չներգրավելով համապատասխան մասնագետներին։

Եթե առողջապահության նախարարությունում նախարարի և փոխնախարարների մեջ գեթ «կես բժիշկ» լիներ մասնագիտությամբ, ապա վարակի առաջին կասկածելի դեպքերի արձանագրումից հետո անհապաղ խորհրդակցություն կհրավիրեին՝ մոբիլիզացնելով հանրապետության բոլոր ինֆեկցիոնիստներին, փորձելով համատեղ քաղաքականություն մշակել, լսել կարծիքներ, որոշել անելիքներ։

Ինչ վերաբերում է իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանին, ապա նա դատարաններում է պարտվում իր կայացրած որոշումների համար, ինչպե՞ս կարող է վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելել՝ որպես ոլորտի թիվ մեկ կառավարիչ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կողակիցը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}