«Ժողովուրդ». Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել: Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ՝ դժվար է ասել, բաց նա իր պաշտոնական կենսագրության մեջ գրել է, որ 2013-2017 թվականներին, լինելով պետական ծառայող, աշխատելով ազգային վիճակագրության ծառայությունում, միաժամանակ 2010-2018 թթ. զբաղվել է բիզնեսով: Ծայրաստիճան հակաօրինական արարք, որի պատճառով բազմաթիվ ընդդիմադիրներ այժմ հալածվում են գործող իշխանությունների կողմից։
Կարձագանքի՞ այս` ապացույց որոնելու կարիք չունեցող ակնհայտ փաստին ՀՀ Հակակոռուպցիոն կամ կոռուպցիան կանխարգելելու կոչված որևէ մարմին, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ կառույցներից մեկը ղեկավար չունի, մյուսը՝ քաղաքական ցուցում:
«Ժողովուրդ» օրաթերթը ամեն դեպքում դիմեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ով մեզ հետ զրույցում բացատրեց. «Ես որևէ անհամատեղելի աշխատանք չեմ կատարել։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը համատեղել եմ իմ բիզնեսի հետ և ոչ մի անօրինական բան չեմ արել: Ժամանակի առումով էլ չէի կարող ինչ-որ բան անել. մեզ մոտ, նկատի ունեմ՝ վիճակագրական կոմիտեում, մարդահամար է անցկացվում, ժամանակավոր, պայմանագրային աշխատողների են վերցնում, յուրաքանչյուր գյուղում մի քանի հոգի պահանջվում է»։
Ամենայն հավանականությամբ, Սերգեյ Մովսիսյանը պայմանագրային աշխատանք է իրականացրել պետական համակարգում՝ իր բիզնեսի հետ միաժամանակ, սակայն անգամ դա դժվարացավ բացատրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Դասվարներին և դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն և ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը
- «Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան