«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի ապրիլի 13-ից: Նա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին:
Փոխնախարարը պաշոնապես հայտարարագրել է, որ 2022 թվականին գնման եղանակով ձեռք է բերել բնակարան Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:
Քրիստինե Ղալեչյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա չունի տրանսպորտային միջոց: ՏԿԵՆ-ի տեղակալի բանկային հաշիվների մնացորդներից մեկը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 66.180 դրամ: Մյուսը 285.345 դրամ է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 398 հազար դրամ: Ղալեչյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 800 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրության գումարն է:
Հիշեցնենք, որ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն էր ղեկավարում. նա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է, և, ըստ տարբեր տեղեկությունների, նախարարությունում այնքան էլ ընդունված կերպար չէ: Ավելին՝ հաճախ կոնֆլիկտներ է ունենում իր տարբեր աշխատակիցների հետ, որոնք նախարարին բողոքում են տեղակալի պահվածքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան