«Հրապարակ». Ինչու են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան տարել տուգանային հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հրապարակ»-ի տեղեկություններով, օրեր առաջ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթևեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որևէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Մանվել Փարամազյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։
Հարցին՝ քանի որ Ձեր ունեցվածքը կալանքի տակ է, գուցե մեքենան առգրավել են ինչ-որ քրեական վարույթի՞ շրջանակում, պատասխանեց. «Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է, որ տրվել է ոչ թե Մանվել Փարամազյանին, այլ՝ Քաջարանի քաղաքապետին։ Միշտ է այդպես եղել։ Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որևէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է, ու տարել»։
Քաջարանի տոնին՝ օգոստոսի 17-ին, բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ էին մասնակցում, Փարամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է իշխանության հետ։ «Բացառապես՝ գործնական, որևէ այլ հարաբերություն չունեմ»։ ՀՀ ՆԳՆ-ից ժամանակ խնդրեցին խնդիրը պարզաբանելու համար, ավելի ուշ պատասխանեցին. «Ստուգումներ են կատարվում, այլ մեկնաբանություններ չկան»՝ առանց մանրամասնելու, թե ինչ ստուգումների մասին է խոսքը։ Քննչական կոմիտեից ասացին, որ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան առգրավելու կամ խուզարկելու հետ իրենք որևէ առնչություն չունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանը դատարաններում է պարտվում իր կայացրած որոշումների համար, ինչպե՞ս կարող է վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելել
- «Հրապարակ». Տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են, իսկ Փաշինյանը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում
- «Ժողովուրդ». Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ
- «Հրապարակ». Դասվարներին և դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն և ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը
- «Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին