«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս տարվա հունվարին ձևավորված՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամներն ավարտել են հանձնախմբի երկրորդ շրջափուլի հանդիպումները և, ըստ տեղեկությունների, մի քանի օր է՝ Հայաստանում են։ Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը, ով այս անգամ էլ կարևոր հանդիպումներ է ունեցել հիմնականում Շվեյցարիայում։ Նախորդ անգամ՝ ամիսներ առաջ նույնպես Օսկանյանն արտերկրում էր և տասնյակ հանդիպումներ էր ունեցել հայազգի և եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։
Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս շրջագայությունն արդեն որոշակիություն կհաղորդի, թե կա՞ն արդյոք շանսեր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրվում։
Տեղեկացանք նաև, որ Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձևավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձևավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան