Ղրղզստանը սահմանափակում է ռուսական բանկերին դրամական փոխանցումները
Ղրղզստանում որոշ բանկեր հայտարարել են ռուսական «Sberbank»-ին, «MTS Bank»-ին և «Tinkoff Bank»-ին բջջային հավելվածների միջոցով դրամական փոխանցումների դադարեցման մասին (երկու ուղղություններով) ։ Դրա պատճառը Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներն են։ Այս մասին հայտնում է 24.kg-ը։
«Ներկայումս տեխնիկական պատճառներով անհնար է առցանց փոխանցումներ ստանալ Ռուսաստանի Դաշնությունից», -պարբերականին հայտնել են «Բակայ» բանկից:
«Դեմիր» բանկը բացատրել է, որ ռուսական բանկերը գտնվում են պատժամիջոցների տակ, ուստի նրանց փոխանցումները «չի իրականացվի»։
«Թվարկված բոլոր բանկերը պատժամիջոցների տակ են, փոխանցումներն անհնարին են», - ավելացրել է «Optima Bank»-ը:
Նման իրավիճակ է նաև «Eldik Bank»-ում (RSK Bank), «FinanceCreditBank»-ում և «Kyrgyzkommertsbank»-ում։
Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկը հայտնել է, որ հանրապետության առևտրային բանկերը «պարտավոր են հետևել ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությանը»։ Սա ենթադրում է հաճախորդների և գործարքների մանրակրկիտ ստուգում` հնարավոր երկրորդական պատժամիջոցները կանխելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բանավոր բողոք է ստացվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի վերաբերյալ. ԿԳՄՍՆ
- Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը
- PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել