Կվերականգնվեն 13-18-րդ դարերում Արցախում գրված և նկարազարդված ձեռագրեր
ԱՄՆ-ն աջակցում է Մատենադարանում պահվող Արցախի Հանրապետությունում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանը։ Այս մասին հայտնում են Մատենադարանից։
«ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և նրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։
Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:
Ծրագրի արդյունքները կներկայացվեն ցուցադրությամբ և պատկերագրքի հրատարակմամբ»,- նշում են Մատենադարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան