Երևանին կոչ ենք անում թույլ չտալ Արևմուտքին ի չիք դարձնելու տարիների ջանքերը. Զախարովա
«Սա պաշտոնական Երևանի՝ սեփական սխալները և ռազմավարական հաշվարկների մեղքը ուրիշների վրա գցելու հերթական օրինակն է, մասնավորապես այս դեպքում՝ Ռուսաստանի վրա»,-ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը։
Նա ասաց, որ ՀՀ իշխանության մոտ քաղաքականությունն այնպիսին է, որ սեփական անհաջողությունների համար ուղղակի պետք է գտնել մեղավորներ, ով էլ նա լինի և հայտարարեց, որ ամեն ենչ կկարգավորվի։
Ընթերցելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության 9-րդ կետը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ եռակողմ աշխտանքային խմբի կողմից, որը համանախագահում են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը, այդ ուղղությամբ մեծ աշխատանք էր կատարվել, անցկացվել է 12 նիստ, որոնց ընթացքում հաջողվել է հասնել էական առաջընթացների։
Նրա խոսքվ ՝ հայկական կողմի խնդրանքով որոշվել է երկաթուղային կապի բացումը չկապել ավտոմեքենաների երթուղու հետ։
«2023 թվականի հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, որի վրա էլ հենց պնդում էր Երևանը։
Կարգավորվել է նաև միջազգային տրանզիտի բեռների և մաքսային հսկողության հարցերը, բայց բոլոր դեպքերում երկաթգծի գործարկման վերաջնական որոշման դուրս գալ չի հաջողվել՝ հենց սահմանային հսկողության հարցերում Հայաստանի պնդումներ հետևանքով։
Երևանը հեռացել է նախկինում համաձայնեցված դիրքորոշումներից, սկսել պնդել ռուսական սահմանապահների ներկայության փոխադարձության սկզբունքը վրա՝ պահանջելով որ նրանք գտնվեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում»,-հայտարարեց Զախարովան և, պնդելով, թե պարզ չէ թե ինչի վրա է հիմնվել Հայաստանը, քանի որ տեքստում նման բան չկա, հավելեց. «Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել տրանսպարտային հաղորդակցության հսկողության անցկացումը ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Բացի այդ Երևանն իր վրա չի վերցրել ոչ մի պարտավորություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմեքենաների երթուղու մեկնարկի ժամկետների հարցով։
Արդյունքում հայկական իշխանությունները տուրք են տվել իրենց նոր՝ արևմտյան ընկերների պահանջներին և փաստացի սառեցրել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքերը, բայց որևէ գործնական արդյունք ապաշրջափակման հարցում Հայաստանի համար չի տվել։
Ցավոք սրտի Երևանը հերթական անգամ, գործելով Արևմուտքի հանձնարարությամբ, բաց է թողնում հնարավորությունը կարգավորել ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության բացումն իր ազգային տնտեսության բարեկեցության համար, նաև սեփական «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման համար, այլև տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորման հարցում։
Մեր կողմից պահպանում ենք բարձրագույն մակարդակով ընդունված եռակողմ հայտարարություններին հավատարմությունը, որոնք հանդիսանում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլընտանք չունեցող հիմքեր՝ Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարգավաճման համար։ Մենք Երևանի իշխանություններին կոչ ենք անում թույլ չտալ Արևմուտքին ի չիք դարձնել Անդրկովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ թափած տարիների ջանքերը»։
Նա նշեց, որ այն հիմնահարցն օրախնդիր է՝ Արևմուտքի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և Հայաստանի և մյուս պետություների հետ ՌԴ հարաբերությւոնները խաթարելու տեսնակյունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան