Ոստիկանությունը՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան տուգանային հրապարակ տանելու մասին
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան պարեկային ծառայության աշխատակիցները տարել են տուգանային հրապարակ։
Panorama.am-ը դիմեց ՆԳՆ ոստիկանություն՝ պարզելու, թե ինչու են քաղաքապետի ծառայողական մեքանան տարել տուգանային հրապարակ։
«Պարեկային ծառայության աշխատանքի ընթացքում է մեքենան տարվել պահպանվող հատուկ տարածք։ Այլ մեկնաբանություն չունենք»,- ասացին ոստիկանությունից։
«Հրապարակ» թերթի հետ զրույցում Մանվել Փարամազյանը իրավապահների գործողություններն իր նկատմամբ որակել էր «էժան քայլ»։
«Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որևէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է ու տարել»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան տարել տուգանային հրապարակ
- «Հրապարակ». Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ
- Դատախազությունը պահանջում է Քաջարանի քաղաքապետ Փարամազյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ
- «Ժողովուրդ». Ինչու է Փարամազյանը սկսել իր պաշտոնական կենսագրությունը սրբագրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին