Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքը։ Այդ մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։
Այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել 2024 թվականի օգոստոսի 19-ին տեսակոնֆերանսում՝ ինտեգրման և մակրոէկոնոմիկա հարցերի նախարարի Սերգեյ Գլազևի նախագահությամբ։
ԵԱՏՄ անդամ երկրները ներկայացված էին արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության գլխավոր տնօրեն Սեյեդ Ջալալեդդին Ալավի Սաբզևարին։
Խորհրդակցության մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության առաջանցիկ զարգացումը և ողջունել են երկրի մտադրությունը՝ համաձայն ԵԱՏՄ կանոնակարգի նախաձեռնել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգը:
Օտարերկրյա գործընկերոջը նման կարգավիճակ շնորհելու մասին որոշումը կայացնում են Միության անդամ պետությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում պատմել են, թե ինչպիսին կլինի Իսրայելին ուղղված պատասխան հարվածը
- Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
- Իրանը Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացրել Հիսուս Քրիստոսի պատկերի վիրավորական ներկայացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան