Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք. Փաշինյանը՝ գյուղացուն
Արարատի մարզ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Լուսառատում, գյուղի բնակիչների հետ քննարկել են խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Բնակիչները բողոքել են հիմնականում համայնքը սպասարկող տրանսպորտի որակից, խաղողի մթերման, գների հետ կապված խնդիրներից:
Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ խաղողի սորտերի փոփոխություն անել, սկսել գինու արտադրության համար սորտեր մշակել։
«Ասում եք՝ այ կառավարություն, այս պրոբլեմը կա, այս պրոբլեմը կա, ասում ենք՝ այս պրոբլեմի լուծումն սա է, այն պրոբլեմի լուծումն այն է, ասում եք՝ չէ, չի լինի։ Բա ի՞նչ անենք, ասա։ Արի, իմ տեղը կանգնի, ասա՝ ինչ անենք»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան