Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել
Հայաստանում վերջին 14 օրերին կորոնավիրուսի 229 դեպք է արձանագրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 դեպքով։ Միայն վերջին 7 օրերին արձանագրվել է կորոնավիրուսի 113 դեպք, որը նույնպես նախորդ տարվա համեմատ ավելի է։ Ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Օմիկրոնի» JN.1 տարատեսակը, որն իր վարակելիության ու ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին գրանցված շտամերը։ Մահաբերության ցուցանիշը 0,5 է։ Հիմնական ռիսկի խմբերը տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են»,- ասաց նա։
Ս.Աթոյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ, սուր շնչառական վարակների՝ ինչպես սովորական, այնպես էլ ծանր, դեպքերը նույնպես ավելացել են։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 14 օրում Հայաստանում COVID-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել
- ՌԴ-ում COVID-19-ով հիվանդացության աճը կապված է սեզոնայնության հետ
- Զբոսաշրջիկներին՝ Վրաստանում տարածված է կորոնավիրուսը