Իրանի խորհրդարանն ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է Աբբաս Արաղչիին
Իրանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Գերատեսչության նոր ղեկավարը նախկինում փոխնախարար է եղել և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, նա այցելել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ քննարկելու հակամարտության կարգավորման տարբերակները։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև
- Իրանի արտգործնախարարը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
- Արաղչի.Պատրաստ ենք ցանկացած երկխոսության, որը վերջ կդնի Եմենի պատերազմին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան