Չնայած Ալեն Դելոնի ցանկությանն, ընտանիքը հրաժարվել է շանն էֆթանազիայի ենթարկել
Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կատարել ֆրանսիական և համաշխարհային կինոյի աստղի կտակի այն կետը, որով դերասանը խնդրել է էֆթանազիայի ենթարկել իր սիրելի շանը և թաղել տիրոջ հետ։
BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում չկա օրենք, որն արգելում է սեփականատերերին էֆթանիզացնել իրենց ընտանի կենդանիներին իրենց հայեցողությամբ: Ալեն Դելոնը, որը մահացել է անցած կիրակի 88 տարեկան հասակում, ցանկացել է չբաժանվել իր Լուբո անունով բելգիական հովվից նույնիսկ իր մահից հետո, սակայն կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքի ֆոնին դերասանի դուստրը՝ Անուշկան, խոստացել է, որ 10-ամյա շունը ողջ կմնա և կշարունակի ապրել դերասանի ընտանիքում.
Ֆրանսիական բարեգործական Brigitte Bardot Foundation-ը, որը պաշտպանում է կենդանիների իրավունքները, «X»սոցիալական ցանցում հայտնել է, որ Դելոնի դուստրը հաստատել է՝ ոչ ոք չի պատրաստվում էֆթանազիայի ենթարկել Լուբոյին, շունն ունի տուն և ընտանիք։
Ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև կենդանիների պաշտպանության ֆրանսիական SPA կազմակերպությունը՝ ասելով, որ կենդանու կյանքը չպետք է կախված լինի մարդուց և պատրաստակամություն հայտնել վերցնել շանը և նրա համար նոր ընտանիք գտնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան