Ալեն Դելոնի սիրեցյալին չեն հրավիրել նրա հուղարկավորությանը
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին։ Արտիստին հրաժեշտի արարողության մանրամասները հայտնի են դարձել BFMTV-ին։
Հրաժեշտը տեղի կունենա դերասանի կալվածքում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար, Դելոնի երեք երեխաների և 40 հյուրերի մասնակցությամբ։
Դելոնը հայտարարել էր, որ չի ցանկանում իր հուղարկավորությանը ազգային միջոցառում կամ պաշտոնական արարողություն կազմակերպել։ Նա կհուղարկավորվի իր 35 շների կողքին այն մատուռում, որը ինքն է կառուցել մոտ քսան տարի առաջ իր տան կողքին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ հուղարկավորությանը հրավիրված չի արտիստի կյանքի վերջին տարիների բուժքույր և կյանքի ուղեկից Հիրոմի Ռոլենը։ Դերասանի երեխաները 66-ամյա սիրեցյալին տնից վռնդել էին դեռ 2023 թվականի հուլիսին։
Լրագրողների հետ զրույցում Ռոլենն ասել, որ դեռ հույս ունի ներկա լինել դերասանի հրաժեշտի արարողությանը և միջնորդներին խնդրել է այդ մասին զրուցել աստղի դստեր հետ, ով խանգարում է նրա այցին։ Ալեն Դելոնի երեխաներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ կնոջը ոչ մի դեպքում չեն հրավիրի։
Ալեն Դելոնը մահացել է օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։ Ուղիղ մեկ ամիս առաջ դերասանի դուստրը ցույց է տվել հոր լուսանկարները, ով ծանր հիվանդ էր. նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդություն։