Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։
Արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը Panorama.am-ին ասաց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության գրասենյակ, ներկայացել է հաշվառման։ Նրան տրվել է դատական երեք ակտ, ըստ որի՝ նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1,6 տարի փորձաշրջան, 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։
24News-ը գրում է, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Այս թեմայի շուրջ 24News-ը փորձել է զրուցել Առուշանյանի հետ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանի գործով սուտ մատնության համար քաղաքացու դեմ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
- Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց
- Էրիկ Ալեքսանյան. Առուշ Առուշանյանի գործով դատավարությունը քաղաքական է և վերջ
- Առուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա
- Դատարանն արգելել է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան