Արարատի ոսկու ֆաբրիկայից 26-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է «քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ
Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն: Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խաչիկ Գ․-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22։25-ի սահմաններում Արարատի ոսկու ֆաբրիկայի տարածքում գտնվող եռման ջրով լի ցիստերի փականը բացելիս ջուրը լցվել է Խաչիկ Գ․-ի մարմնին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին