Արման Բաբաջանյանն իր համախոհների հետ լոլիկ, կարտոֆիլ ու ձու է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։
Բաբաջանյանի խոսքով՝ իրենք այդ ակցիայով հայ ժողովրդի հավաքական կարծիքն են արտահայտում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ, երբ վերջինս ասել էր, թե «հայերը ոչ մեկին պետք չեն, բացի իրենցից»։
Բաբաջանյանն ընթերցեց մի քանի ուժերի համատեղ հայտարարություն և ՀՀ ԱԳՆ-ից պահանջեց գերատեսչություն կանչել Բելառուսի դեսպանին։ Հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին կոչ է արվում խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ, մինչև լուկաշենկոյի պաշտոնանկությունը և արտաքսել դեսպանին և մյուս դիվանագետներին։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոյին թող չթվա, թե կարող են Հայաստանի հետ խոսել այնպես՝ ինչպես Փաշինյանի հետ. Հայկ Մամիջանյան
- Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից. Ալեքսանդր Լուկաշենկո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան